ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Քար առ քար մեր պատմությունը քանդվում է

Քար առ քար մեր պատմությունը քանդվում է
05.10.2026 | 10:24

Կյուրիկյան թագավորության Վանենի թագուհին իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին, ով «կիսատ եղեալ մեռաւ և խաւարեցոյց զմեզ», մեծագույն սիրով և նվիրումով կառուցեց Սանահինի կամուրջը՝ կից խաչքարին փորագրելով. «Ծիծս կոկոն սկսեցի, մազս սպիտակ ավարտեցի»։
Արդեն քանի տարի է՝ Դեբեդի աննախադեպ վարարումից կամրջի հիմնապատը վնասվել է՝ առաջ բերելով կործանարար խորշ։ Նույնքան տարի աղետի կապակցությամբ տագնապով աղաղակում ենք։
ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈ ՀԱՆԱՊԱՏԻ...
Գուցե՞ պատկան մարմիններն էլ են աղետի մատնվել։
Սանահինի կամուրջը մանկությանս քաղաքի հազարամյա զարդն է։
Թքել եմ պատկան մարմինների էլ, այնտեղ ծվարած ու անգործության մատնված պատասխանատու անձանց էլ ճակատին։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Դիտվել է՝ 2383

Մեկնաբանություններ